Իրան

ԱՍԵԱՆ-ի երկրներն ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել շարունակել բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԱՍԵԱՆ-ի երկրներն ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել շարունակել բանակցությունները

Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել շարունակել բանակցությունները հակամարտության լուծման համար, պահպանել հրադադարի ռեժիմը և ապահովել Հորմուզի նեղուցում անարգել նավարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք՝ Հարավ-արևելյան Ասիայի պետությունների  ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներս, ողջունում ենք երկշաբաթյա հրադադարն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որ հայտարարվել է  2026 թվականի ապրիլի 8-ին…. Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը հաստատակամորեն կոչ ենք անում շարունակել բանակցությունները, որոնք կհանգեցնեն հակամարտության վերջնական դադարեցման և տարածաշրջանում կայուն  խաղաղության ու կայունության հաստատման», - ասվում է ԱՍԵԱՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում:

Բացի այդ, ԱՍԵԱՆ-ը կոչ է արել «վերականգնել նավերի անվտանգ, անարգել և շարունակական տարանցումը Հորմուզի նեղուցով՝ ՄԱԿ-ի 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիային համապատասխան։ Ինչպես նշված է փաստաթղթում, «անհրաժեշտ է նաև նվազագույնի հասցնել էներգակիրների և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման ընդհատումները», որոնք բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսական կայունության վրա։

ԱՍԵԱՆ-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1967 թվականի օգոստոսին հինգ երկրների՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի և Ֆիլիպինների կողմից՝ տարածաշրջանում տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացման, ինչպես նաև խաղաղության ու կայունության ամրապնդման համար: Այժմ ԱՍԵԱՆ-ի կազմի մեջ են մտնում են Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Մյանման և Կամբոջան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում