Մշակույթ

Միքայել Միրզոյանի անվան և 188 հանրակրթական դպրոցներին հարող տարածքում բացօթյա համերգասրահ կգործի

1 րոպեի ընթերցում

Միքայել Միրզոյանի անվան և 188 հանրակրթական դպրոցներին հարող տարածքում բացօթյա համերգասրահ կգործի

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող Միքայել Միրզոյանի անվան և համար 188 հանրակրթական դպրոցներին հարող տարածքում բացօթյա համերգասրահ կգործի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Նա նշեց, որ բացառիկ կառույցի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում հնարավոր կլինի ստանալ նոր մշակութային հարթակ՝ նախատեսված համերգային ծրագրերի, ամառային ճամբարների, ցուցահանդեսների և մշակութային այլ ծրագրերի իրականացման համար։

«Համերգասրահի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների գալա համերգով։ Այն այնուհետև կդառնա մշտական գործող մշակութային տարածք, որը, նախնական հաշվարկներով, յուրաքանչյուր տարվա ընթացքում կարող է սպասարկել  8000 շահառուի»,-ասաց նա։

Սարգսյանը հավելեց նաև, որ ամռան ամիսներին կառույցում մոտ 400 երեխայի համար կգործի անվճար հիմունքներով մշակութային-կրթական ճամբար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում