Չինաստանը կոչ է անում Հորմուզի նեղուցով անարգել առևտրային հոսք ապահովել

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում անվտանգության, կայունության և անարգել անցման ապահովումը ծառայում է միջազգային հանրության ընդհանուր շահերին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հոնկոնգի ռադիոհեռուստատեսությունից (RTHK), այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը կսկսեն խոչընդոտել նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող նավերին։

Խոսնակը կոչ է արել բոլոր կողմերին հանգստություն և զսպվածություն ցուցաբերել։

Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ էներգետիկ անվտանգությունն ու մատակարարումը պաշտպանելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում նավերի նկատմամբ սահմանափակումները անօրինական են և «համարժեք են ծովահենության», և որ Իրանը վճռականորեն կներդնի «մշտական ​​մեխանիզմ»՝ նեղուցը վերահսկելու համար։

Իրան

Իրանը միջազգային ջրերում նավերի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները համարում է անօրինական

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում