Իրան

Իրանը միջազգային ջրերում նավերի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները համարում է անօրինական

2 րոպեի ընթերցում

Իրանը միջազգային ջրերում նավերի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները համարում է անօրինական

Իրանի զինված ուժերի միասնական հրամանատարությունը՝ «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբն, ապրիլի 13-ին հայտարարել է, որ միջազգային ջրերում նավերի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումներն անօրինական են։ «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է China Daily-ն։

«Հանցագործ Ամերիկայի կողմից միջազգային ջրերում ծովային նավարկության և տարանցման նկատմամբ սահմանափակումներն անօրինական են և համարժեք են ծովահենության», - նշվում է հայտարարության մեջ։

Կենտրոնական շտաբում նաև նշել են, որ ԱՄՆ սպառնալիքներից հետո Իրանը վճռականորեն կիրականացնի Հորմուզի նեղուցի վերահսկողության մշտական ​​մեխանիզմ։

«Պարսից ծոցի կամ Օմանի ծոցի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի, եթե Իրանի նավահանգիստները սպառնալիքի տակ լինեն», - նշվում է հայտարարության մեջ։

Իր հերթին, «Խաթամ ​​ալ-Անբիա»-ի խոսնակ Էբրահիմ Զոլֆագարին հայտարարել է, որ թշնամական նավերն իրավունք չունեն և չեն ունենա անցնել Հորմուզի նեղուցով, մինչդեռ մյուս նավերը, որոնք ենթարկվում են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կանոններին, կշարունակեն նեղուցով անցնելու թույլտվություն ունենալ։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ամերիկյան զինված ուժերն ապրիլի 13-ին կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։ Նրանք մտադիր են արգելափակել Իսլամական Հանրապետության նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերի, ինչպես նաև նրա ափերից հեռանալ փորձող նավերի տեղաշարժը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում