Մեծ Բրիտանիան չի աջակցում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը, իսկ Իսպանիան դա «անիմաստ» է համարում

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է BBC Radio 5 Live-ին։

«Մենք չենք աջակցում շրջափակմանը», - ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։

«Իմ կարծիքով, կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք, և վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք այդ ուղղությամբ ներդրել ենք մեր բոլոր ջանքերը և կշարունակենք դա անել», - ասել է նա։

Սթարմերը նաև նշել է, որ անկախ ճնշումից՝ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի շուրջ պատերազմի մեջ։

«Իմ որոշումը շատ հստակ է եղել, որ անկախ ճնշումից, ընդ որում եղել է զգալի ճնշում, մենք չենք ներքաշվի պատերազմի մեջ», - շեշտել է նա։

Իր հերթին Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն Իսպանիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ շրջափակումն «անիմաստ է»։

«Ես կարծում եմ, որ սա անիմաստ բան է... Սա ևս մեկ դրվագ է այս ամբողջ անկման պարույրում, որի մեջ մենք ներքաշվել ենք», - նշել է նա։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումն այն բանից հետո, երբ Իրանի հետ բանակցությունները ձախողվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությանը կմիանան նաև այլ երկրներ։

Իրան

Ավստրալիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը, Ճապոնիան դեռ որոշում չունի

Հայերեն Русский