Ռուսաստան

Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Զատկի տոների առթիվ Ուկրաինայի հետ նախատեսվող հրադադարին՝ նշելով, որ այն «բացառապես հումանիտար բնույթ» է կրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պեսկովին նաև հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանը չշարունակի հարվածները նաև Զատկի առթիվ հայտարարված հրադադարից հետո։

«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, և ինչպես նախագահ Պուտինն է ասել, մենք ոչ թե հրադադար ենք ցանկանում, այլ խաղաղություն՝ երկարատև, կայուն։ Եվ այդ խաղաղությունը կարող է գալ այսօր, եթե նախագահ Զելենսկին համապատասխան որոշում ընդունի, պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում ընդունի։ Այդ մասին բազմիցս խոսվել է», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը չի մանրամասնել՝ ինչ որոշման մասին է խոսքը: Նա նախկինում հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հրամայի դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզի այն տարածքներից, որոնք դեռևս չեն անցել Ռուսաստանի վերահսկողության տակ։

Զելենսկին կտրականապես բացառում է տարածքային զիջումները. դա ամենաբարդ հարցն է ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում, որոնք կասեցվել են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում