Գյումրիում ներքաղաքային տրանսպորտը ապրիլի 10-ից կաշխատի ամառային աշխատանքային գրաֆիկով

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ներքաղաքային տրանսպորտը ապրիլի 10-ից կանցնի ամառային աշխատանքային գրաֆիկի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, փոփոխությունների նպատակը ուղևորափոխադրումների որակի բարելավումն է և տրանսպորտի հասանելիության ապահովումը նաև երեկոյան ժամերին։

Համայնքապետարանից տեղեկացրին նաև, որ Գյումրիի  քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի հանձնարարականով իրականացվող փոփոխությունների շրջանակում ժամանակացույցով տրանսպորտային միջոցները կաշխատեն առավոտյան 07:30-ից մինչև 22:00-ը՝ նախկին 21:00-ի փոխարեն։ Միևնույն ժամանակ, երեկոյան ժամերին ուղևորահոսքի նվազման պայմաններում, ժամը 18:00-ից հետո շարժակազմի թվաքանակն աստիճանաբար կկրճատվի, ինչի հետևանքով կավելանան շարժման միջակայքերը․ ցերեկային ժամերին դրանք կկազմեն մոտ 10 րոպե, իսկ երեկոյան՝ 30-40 րոպե, իսկ մինչև ժամը 22:00-ը երթուղիներում կգործեն հերթապահ մեքենաներ։ Համայնքապետարանը փոփոխություններ է կատարել նաև որոշ երթուղիներում։

Չնայած իրականացվող քայլերին՝ ոլորտում խնդիրները դեռ շատ են։ Ներկայում Գյումրիում օրական երթուղի է դուրս գալիս շուրջ 83-84 տրանսպորտային միջոց, որոնք սպասարկում են 8 երթուղի։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար