Իրան

Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար

2 րոպեի ընթերցում

Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար

Իրանը Հորմուզի նեղուցում ներկայացրել է այլընտրանքային նավագնացության ուղիներ՝ խուսափելու այն տարածքներից, որտեղ տեղակայված են ծովային ականներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։

«Հորմուզի նեղուցով անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերին տեղեկացնում ենք, որ ծովային անվտանգության սկզբունքներին համապատասխանելու և ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու համար.... նրանք պետք է ընտրեն այլընտրանքային նավագնացության ուղիներ Հորմուզի նեղուցում», - ասվում է հայտարարության մեջ։

ISNA և Tasnim լրատվական գործակալությունները հրապարակել են քարտեզ, որը ցույց է տալիս Հորմուզի նեղուցի կենտրոնական մասում «վտանգավոր գոտի» նշված մեծ շրջանակ։ Ենթադրաբար, ԻՀՊԿ-ն այդ հատվածում ծովային ականներ է տեղադրել։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նաև հրապարակել են Հորմուզի նեղուցում այլընտրանքային ուղիների քարտեզ, որը պետք է նավերին օգնի խուսափել ծովային ականներից։

Առևտրային նավերին խորհուրդ է տրվում օգտագործել անվտանգ երթուղին, որը գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում՝ Իրանի ափերի մոտ։ Պարսից ծոցից դուրս եկող նավերը պետք է անցնեն իրանական Լարակ կղզու հարավային ափով, իսկ այնտեղ մտնող նավերը պետք է անցնեն դրա հյուսիսով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում