Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խումբը Հայաստան է այցելել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 7-8-ը Հայաստանում է Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խումբը, որի ղեկավարը երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:

Պատվիրակության կազմում է նաեւ ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը:

Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները: 

Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է,  շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Այցի ընթացքում կողմերը քննարկումներ են ունեցել «Խորհրդարան/պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ հարաբերություններ», «Խորհրդարանի դերն անվտանգության հարցերում», «Դատական համակարգի, դատարանների դերը» եւ «Գենդերային հավասարությունը խորհրդարանում» թեմաներով:

Հյուրերը հանդիպել են ՀՀ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի եւ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները