Պետքարտուղարությունը հաստատել է Իրաքում առևանգված ամերիկացի կին լրագրողի ազատ արձակումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Իրաքում առևանգված ամերիկացի կին լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ում։

«Ուրախ եմ հայտարարելու ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակման մասին, որին վերջերս Բաղդադում առևանգել էին «Քաթայիբ Հեզբոլլահ» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամները», - հայտարարել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն «աշխատում է, որ նա անվտանգ կերպով հեռանա Իրաքից»: Ավելի վաղ Քիթլսոնի ազատ արձակման մասին հայտարարել էր շիաների «Քաթայիբ Հեզբոլլահ»  խմբավորումը։

Լրագրողին առևանգել էին մարտի 31-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ նա մնում էր։ Քիթլսոնը երկար ժամանակ աշխատել է Բաղդադում. նրա նյութերը հիմնականում նվիրված էին իրաքյան զինված խմբավորումներին, ամերիկա-իրաքյան հարաբերություններին և անվտանգության ոլորտում տարածաշրջանային իրադարձություններին։

Մերձավոր Արևելք

Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին