Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
2 րոպեի ընթերցում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 31-ին ամերիկացի կին լրագրող է առևանգվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են երկու ոստիկան՝ նշելով, որ ներկայում ընթանում են լրագրողի որոնողական աշխատանքները։
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է կին լրագրողի առևանգումը, բայց չի բացահայտել նրա ազգությունը։ Նախարարությունը հայտնել է, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է, իսկ լրագրողին ազատելու աշխատանքները շարունակվում են։
Ոստիկանության աշխատակիցները, որոնք հրաժարվել են հրապարակել անունները, ավելի ուշ զոհին նույնականացրել են որպես Շելլի Քիթլսոն։
AL-Monitor կայքը հայտնել է, որ Քիթլսոնը Հռոմում բնակվող ամերիկացի լրագրող է, որը լուսաբանել է տարածաշրջանում մի քանի պատերազմներ և հոդվածներ է գրել իրենց համար։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան ասել է, որ իրենք տեղյակ են Բաղդադում ամերիկացի լրագրողի առևանգման մասին։ «Պետդեպարտամենտը նախկինում կատարել է իր պարտականությունը՝ այս անձին զգուշացնելու իր դեմ սպառնալիքների մասին, մենք կշարունակենք համակարգել աշխատանքները Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ՝ նրա ազատ արձակումը հնարավորինս շուտ ապահովելու համար», - X-ում գրել է պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը՝ առանց տալու առևանգնված լրագրողի անունը։
The U.S. Department of State is aware of the reported kidnapping of an American journalist in Baghdad, Iraq.
— Dylan Johnson (@ASDylanJohnson) March 31, 2026
The State Department previously fulfilled our duty to warn this individual of threats against them and we will continue to coordinate with the FBI to ensure their…
Ջոնսոնը հիշեցրել է, որ ամերիկացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրաք։
Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ Քիթլսոնին առևանգել են քաղաքացիական հագուստով չորս տղամարդ՝ նստեցնելով մեքենա։