Վրաստան

Վրաստանի վարչապետն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ղազախստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման իրենց հանձնառությունը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև ղազախա-վրացական հարաբերությունների արդիական հարցեր առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտներում։

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում