Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների նախապայմաններ է առաջադրել

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների նախապայմաններ է առաջադրել

Իրանը նախապայմաններ է առաջադրել Միացյալ Նահանգների հետ երկարատև խաղաղության բանակցությունների համար։ Այդ նախապայմանների թվում են հարվածների անհապաղ դադարեցումը, հարձակումների չկրկնվելու երաշխիքները, ինչպես նաև այս ընթացքում հասցված վնասի փոխհատուցումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Reuters-ին։

Պաշտոնյան, ում անունը չի հաղորդվում, նշել է, որ Թեհրանը մերժում է Միացյալ Նահանգների հետ ցանկացած հրադադար, որը միայն ժամանակավոր է լինելու։

Նա հավելել է, որ մշտական ​​խաղաղության համաձայնագիրը պետք է թույլ տա Իրանին պահանջել Հորմուզի նեղուցով անցնող նավերի տարանցման վճարներ, որոնք կտարբերվեն՝ կախված նավի տեսակից, դրա բեռից և պայմաններից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում