ԱՄՀ-ն կանխատեսել է Իրանի պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսական աճի դանդաղում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ կհանգեցնեն գնաճի ավելի բարձր տեմպերի և տնտեսական աճի նվազման ամբողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կանխատեսմամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստալինա Գեորգիևան Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հակամարտությունն արագ ավարտվի, ԱՄՀ-ն մտադիր է վատթարացնել իր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումները: «Բոլոր ճանապարհներն այժմ տանում են դեպի բարձր գներ և ավելի ցածր աճ։ Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի այսօր, ամբողջ աշխարհը կզգա երկարատև բացասական հետևանքները », - ասել է Գեորգիևան:

Նա հայտնել է, որ ամենից շատ կտուժեն աղքատ և խոցելի երկրները, որոնք էներգետիկ պաշարներ չունեն: ԱՄՀ տնօրենն ընդգծել է, որ շատ երկրներ ունեն քիչ բյուջետային հնարավորություններ, որպեսզի իրենց քաղաքացիներին օգնեն հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած գների աճը:

Այս համատեքստում նա հայտնել է, որ որոշ երկրներ դիմել են ԱՄՀ-ին ֆինանսական օգնության համար՝ առանց նշելու երկրների անունները։

Հայերեն Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում