Իրան

Պակիստանը Իրանին և ԱՄՆ-ին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու ծրագիր

1 րոպեի ընթերցում

Պակիստանը Իրանին և ԱՄՆ-ին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու ծրագիր

Իրանի և ԱՄՆ-ի կառավարությունների պաշտոնյաները ստացել են ռազմական գործողությունների դադարեցման ծրագիր, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն ապրիլի 6-ին և վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Այդ շրջանակային փաստաթուղթը, որը կոչվում է «Իսլամաբադի համաձայնագիր», մշակվել է Պակիստանի կողմից և երեկ երեկոյան հանձնվել է Իրանի և ԱՄՆ-ի կառավարությունների ներկայացուցիչներին։ Այն ուրվագծում է երկփուլ մոտեցում՝ կոչ անելով անհապաղ հաստատել հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագրի ստորագրումը։ Վաշինգտոնի և Թեհրանի պաշտոնյաները չեն մեկնաբանել տեղեկատվությունը։ Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Նշվում է, որ նախնական համաձայնագիրը կձևակերպվի որպես փոխըմբռնման հուշագիր, որը էլեկտրոնային եղանակով կստորագրվի Պակիստանի միջոցով, ինչն այս պահին բանակցությունների միակ հաղորդակցման ուղին է, իսկ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների և պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ վերջնական համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կձևավորվի 15-20 օրվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում