Իրան

Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանի իշխանություններն ապրիլի 4-ին հավանություն են տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցմանը իրանական նավահանգիստներ՝ Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։

Երկրի գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ այս որոշմանն աջակցել են Իրանի կառավարությունը և զինված ուժերը։ Հաստատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և անասուններ տեղափոխող նավերի տարանցումը։ Հորմուզի նեղուցով այդ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար մշակվել են հատուկ արձանագրություններ և անհրաժեշտ դրույթներ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը։ Ներկայում նեղուցով կարող են անցնել միայն Իրանին բարեկամ երկրներից եկող լցանավերը՝ այս երկրի իշխանությունների արտոնմամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում