Հայաստան

Երկրաբանի օրը նշվել է «Լեռների որդի» խորագրով միջոցառմամբ

1 րոպեի ընթերցում

Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում
Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում

«Մենդիա Ռեսուրսիս» ընկերության և Հայաստանի Երկրաբանների միություն նախաձեռնությամբ Հայաստանում նշվել է Երկրաբանի մասնագիտական օրը՝ «Լեռների որդի» խորագրով միջոցառմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների ղեկավարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառման նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները՝ պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության միջոցով։ Նման համագործակցությունը նպաստում է փոխշահավետ որոշումների կայացմանը։

Միջոցառման շրջանակում ստորագրվել են մի շարք համագործակցության հուշագրեր Հայաստանի Երկրաբանների միության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին միջև, Հայաստանի Երկրաբանների միության և «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի միջև, ինչպես նաև «Մենդիա Ռեսուրսիս»-ի և կանադական «Հայասա Մետալս» ընկերության միջև։

Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը պարգևատրել է ոլորտում երկարամյա փորձ և նշանակալի ներդրում ունեցող երկրաբաններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում