Ռուբինյանն ու Շիրղոլամին քննարկել են Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: 

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文