Իրանը խոստացել է նոր ու ավելի կործանարար հարվածներ հասցնել ԱՄՆ-ին և Իսրայելին

2 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ կործանարար և ավերիչ հարվածներ հասցնելու մտադրության մասին։ Հայտարարությունն արվել է՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 1-ին արված ուղերձի, որտեղ նա հայտարարել էր, թե ամերիկյան կողմը Իրանում հասել է իր նպատակին։ Թրամփը խոստացել էր առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում ուժեղ հարվածներ հասցնել Իրանին ու «վերադարձնել նրանց քարե դար»։

«Ձեր ստացած հզոր և անհավանական հարվածներից հետո, սպասեք մեզանից ավելի ջախջախիչ, ավելի լայնածավալ և կործանարար գործողությունների», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է զինված ուժերի խոսնակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի պետական IRIB լրատվամիջոցի կողմից։ Խոսնակը նշել է, որ պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը բախվեն «նվաստացման, ամոթի, երկարատև զղջման և վերջնական կապիտուլյացիայի»

Իրան

Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար. Թրամփը հայտնել է առաջիկա շաբաթների ընթացքում Իրանին ուժեղ հարվածներ հասցնելու մասին

Իրանական կողմը հերքել է Թրամփի պնդումներն այն մասին, թե Իրանի զինված ուժերը լրջորեն թուլացել են։ Պաշտոնական Թեհրանից հայտարարել են, որ ԱՄՆ-ն «ոչինչ չգիտի մեր հսկայական և ռազմավարական հնարավորությունների մասին»։

«Կենտրոնները, որոնք դուք կարծում եք, որ թիրախավորել եք, աննշան են։ Մեր ռազմավարական ռազմական արտադրությունը գտնվում է այնպիսի վայրերում, որոնց մասին դուք ոչինչ չգիտեք, և դուք երբեք չեք կարողանա այնտեղ հասնել»,- հայտարարել է խոսնակը։

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը