Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար. Թրամփը հայտնել է առաջիկա շաբաթների ընթացքում Իրանին ուժեղ հարվածներ հասցնելու մասին
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի երեկոյան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե հասել են իրենց նպատակներին Իրանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 19 րոպե տևող իր ելույթում նա ընդգծել է, որ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում ամերիկյան կողմը ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև կաթվածահար է արել Թեհրանի բալիստիկ հրթիռային և միջուկային ծրագրերը։
Թրամփը, առանց ժամկետներ նշելու, հայտնել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի աշխատանքը։
«Մենք ունենք բոլոր քարտերը, իսկ նրանք՝ չունեն», - ասել է Թրամփը։
Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ նախագահը հայտարարել է, որ այն կբացվի, երբ պատերազմն ավարտվի։
«Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածելու ենք հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար, որին նրանք պատկանում են», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը չի հիշատակել Իրանի հետ բանակցությունները կամ Հորմուզի նեղուցը բացելու համար ապրիլի 6-ին Իրանին տրված վերջնաժամկետը։