Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. Tasnim

1 րոպեի ընթերցում

Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել  Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ: Թե հատկապես ինչ գործողությունների մեջ են մեղադրվում պետական ծառայողները,  չի նշվում:

Մարտի 17-ին Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության և նրանց օգտին լրտեսության համար դատապարտվածներին կսպառնա  մահապատիժ կամ ունեցվածքի լիակատար բռնագրավում պետության օգտին: Մարտի 15-ին Իրանի ոստիկանության պետ գեներալ Ռեզա Ռադանը հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները փետրվարի 28-ից ի վեր ձերբակալել են առնվազն 500 մարդու հակառակորդի հետ համագործակցության կասկածանքով:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով