Թատերական երկամսյակի շրջանակներում Գավառը հյուրընկալել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններին

2 րոպեի ընթերցում

Թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքում հանդես են եկել մայրաքաղաքի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում Գավառ Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում շարունակվում են բեմադրվել ներկայացումներ՝ տարբեր թատերական խմբերի կողմից։

Ներկայացումը դիտելու նպատակով հրավիրվել են Գավառի պետական համալսարանի, Գավառ համայնքում գործող մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների, Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային և Գավառի քաղաքային գրադարանների, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, Գավառի Հ․ Բունիաթյանի անվան պատկերասրահի, Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի, Գավառի համայնքային ենթակայության արվեստի դպրոցների, Գավառի բժշկական կենտրոնի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։

Հանդիսատեսն այս անգամ դիտել է Դոնալդ Լի Կոբուրնի «Ջին խաղը» երկու գործողությամբ տրագիկոմեդիան։ Գլխավոր դերերում հանդես են եկել վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանը և Գրետա Մեջլումյանը։ Բեմադրող ռեժիսորն Արման Նավասարդյանն է։

Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի անձնակազմը խրախուսվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։ 

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ