Վրաստան

Վրաստանը զգալիորեն մեծացրել է պղնձի ներմուծումը Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

Վրաստանը զգալիորեն մեծացրել է պղնձի ներմուծումը Ռուսաստանից

Վրաստանը զգալիորեն մեծացրել է Ռուսաստանի Դաշնությունից պղնձի ներմուծումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով «Սաքստատ»-ի տվյալներին։

Նշվում է, որ փետրվարին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը հասել է 2.2 միլիոն դոլարի՝ բարձրանալով պատմական առավելագույնի, ինչի արդյունքում Ռուսաստանը՝ 54.9 տոկոս մասնաբաժնով, բարձրացել է առաջին տեղը պղնձի մատակարարների շարքում։  

Հաղորդվում է, որ այս առումով առաջատար հնգյակում են նաև Ուզբեկստանը, Թուրքիան, Չինաստանը և Իտալիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում