Աշխարհ

Կատարը և Ուկրաինան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Կատարը և Ուկրաինան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Կատարը և Ուկրաինան պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կատարի Պետության պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակարգերի հակազդման ոլորտում փորձի փոխանակում։  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցից հետո աշխատանքային այցով ժամանել է Դոհա։ Զելենսկին հայտարարել էր, որ իր թիմը երկրի պաշտոնյաների հետ ավարտին է հասցնում ԱՄԷ-ի հետ անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մնացած մանրամասները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում