Սպորտ

Հայաստանի առաջնության նժույգ-թափերի վարժությունում աշխարհի առաջնության մակարդակի մրցակցություն էր. Հակոբ Սերոբյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջնության նժույգ-թափերի վարժությունում աշխարհի առաջնության մակարդակի մրցակցություն էր. Հակոբ Սերոբյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է ներքին առաջնությանը մասնակից մարմնամարզիկների գրանցած արդյունքներից:

«Ընդհանուր առմամբ այս առաջնությունը լավ ստացվեց: Քանի որ Կատարում մեր ուսումնամարզական հավաքը երկար ձգվեց, առավել շատ մարզվեցին ու մարզավիճակ հավաքեցին բուն այս առաջնության համար:  Ինձ համար ուրախալի է այն, որ երիտասարդները` Համլետ Մանուկյանը, Գագիկ Խաչիկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, իրենց ուժերը փորձեցին բոլոր վարժություններում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Սերոբյանն ընդգծեց, որ Արթուր Դավթյանի՝ տարեսկզբին ստացած վնասվածքն արդեն  շատ զգացնել չի տալիս:

«Հայաստանի առաջնության նժույգ-թափերի վարժությունում աշխարհի առաջնության մակարդակի մրցակցություն էր: Արթուր Դավթյանը մրցում էր օղակների վարժությունում, ինչը գովելի էր ու լուրջ մրցակցություն ապահովեց նաև այս վարժությունում»,-ասաց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում