Իրան

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ամերիկյան F-16 կործանիչը վնասելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ամերիկյան F-16 կործանիչը վնասելու մասին

Ամերիկյան F-16 կործանիչը վնասվել է Իրանի երկնքում և արտակարգ վայրէջք կատարել Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից մեկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն, իր հերթին, X-ի իր էջում գրառում է կատարել այս մասին՝ չնշելով, սակայն, կործանիչի վնասվելու մասին։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 Fighting Falcon ինքնաթիռը վայրէջք է կատարում Մերձավոր Արևելքի ռազմաբազայում՝ «Էպիկական կատաղություն» գործողությանը աջակցելու համար մարտական ​​թռիչքից հետո»,-գրել է հրամանատարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում