ԿԲ նախագահը մասնակցել է «Firebird AI» նախագծի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մեգանախագծի ֆինանսավորման համար վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, պայմանագիրը կնքվել է վեց ֆինանսական կառույցների, մասնավորապես Արդշինբանկի, Ակբա բանկի, Էվոկաբանկի, Ֆասթբանկի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ֆոնդի և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ֆոնդի միջև:

Մարտին Գալստյանն ընդգծել է, որ «Firebird AI» նախագծի ֆինանսավորումը վկայում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի որակական զարգացման մասին՝ նշելով, որ այն արդեն ունի բավարար կարողություններ նման մասշտաբի և միջազգային նշանակության ծրագրերի գնահատման և իրականացման համար։

Միաժամանակ, ԿԲ նախագահը վերահաստատել է Կենտրոնական բանկի շարունակական ջանքերը՝ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանմամբ, վստահելի, թափանցիկ և կանխատեսելի կարգավորման միջավայր ապահովելու համար, ինչն ամուր հիմք կհանդիսանա նման ռազմավարական ներդրումների արդյունավետ իրականացման համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս