Հայաստան

Wizz Air-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ՀՀ ավիացիոն անվտանգության ռիսկերի բարձրացման հիմքեր չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Wizz Air-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ՀՀ ավիացիոն անվտանգության ռիսկերի բարձրացման հիմքեր չի տեսնում

Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանում ավիացիոն անվտանգության ռիսկերի ավելացման մասին խոսելու հիմքեր չկան։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինն այս մասին ասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գնահատե՞լ են Հայաստանի ավիացիոն անվտանգության ռիսկերը՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։   

Իան Մալինը նշեց, որ ավիաընկերությունն ունի ռիսկերի գնահատման մեթոդներ, որոնք իրականցվում են երրորդ՝ անկախ կողմի դիտարկումների միջոցով։

«Մենք այդ առումով ունենք ստանդարտ ընթացակարգ և այս պարագայում միայն Հայաստանի դեպքում չէ, որ կիրառում ենք այդ համակարգը։ Մենք դա օգտագործում ենք բոլոր երկրների պարագայում՝ նախապատվություն չտալով որևէ կոնկրետ երկրի։ Կարող եմ ասել, որ այս պահին հիմքեր չկան կարծելու, որ Հայաստանում ռիսկերի ավելացում կա»,-ասաց նա։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում