Վրաստան

Հայաստանը Wizz Air-ին առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաչվերթներ սկսել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Wizz Air-ին առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաչվերթներ սկսել

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունն՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է։ Նա հույս է հայտնել, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:

Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:

ՀՀ ՏԿԵ նախարարն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաուղղություններ մեկնարկել, իսկ Վրաստանի դեպքում՝ դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։

Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:

Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում