Հաշվառումներին վերաբերող զանգերն ու հարցերը համապետական ընտրություններից առաջ զանգվածային բնույթ են կրում, ինչը բնական է․ ՆԳՆ մամուլի քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում ՏԻՄ ընտրություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ ընդգծելով, որ համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը բնական է։

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Համայնքային ոստիկանության կողմից մանրամասն ստուգվում են բոլոր ահազանգերը։ Չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն ոչ իրավաչափ հաշվառում չի հայտնաբերվում, պարզաբանումների կարիք լինում է։ Իրավիճակները, երբ անձը պնդում է, որ իր հասցեով հաշվառված անձին կամ անձանց չի ճանաչում հիմնականում տարիներ առաջ կատարված և պահպանված հաշվառումներ են լինում․ երբեմն բնակելի տարածքի առուվաճառքից հետո պահպանված հաշվառումներ են, երբեմն՝ այնպիսի վարձակալների կողմից իրականացված հաշվառումներ, որոնք բնակարանը վարձած են եղել տարիներ առաջ, իսկ սեփականատերը չի հիշում։

Խմբային գրանցումների վերաբերյալ ահազանգեր ևս ստացվել են, ստուգումների արդյունքում պարզվել է, որ առկա է բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը։ Նշենք, որ բնակարանի մակերեսով պայմանավորված հաշվառվողների քանակի սահմանափակում սահմանված չէ։

Այս ամենը պարզելու և ստուգելու նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները իրականացնում են ստուգումներ։

Միևնույն ժամանակ, նրանք նաև իրազեկում են քաղաքացիներին՝

  • ինչպես է իրականացվում հաշվառումը և հաշվառումից հանելը
  • ինչ քայլեր պետք է անել խնդիրների դեպքում
  • և ինչու է կարևոր ժամանակին փոխանակել ժամկետանց անձը հաստատող փաստաթղթերը»,– գրել է խոսնակը։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ ահազանգեր է ստանում քաղաքացիներից` ոստիկանության աշխատակիցները զանգահարում են բնակարաններ և հետաքրքրվում՝ տվյալ հասցեում քանի մարդ է բնակվում, ովքեր են, ինչ տարիքի են, ինչպես նաև՝ արդյոք կան գրանցված անձինք, որոնք փաստացի չեն բնակվում այնտեղ։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում