Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի բացման արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում

3 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվելիք  Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:  

Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը:

Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:

Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեն, որն ակտիվորեն համագործակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ: Կազմակերպվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի փորձագետների այցերը Հայաստան՝ մրցութային անվանակարգերի հարթակներին ծանոթանալու, լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներ քննարկելու համար:

Նախապատրաստվել է Խաղերի տարբերանշանը, որը  պաշտոնապես ներկայացվում է հանրությանը: Այն մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է, որը հիմնված է հայկական ավանդական հավերժության նշանի վրա՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժման վրա, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս հիմքերը վերաիմաստավորվում են ժամանակակից արվեստի ազդեցությամբ՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի:

Լոգոն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով խաղերի էությունը որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն:  

Հայերեն Русский 中文

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի