Նազելի Բաղդասարյանը հերքել է լուրը, թե ՀՀ կառավարությունը իբր մտադիր է հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է Dikgazete.com կայքում հրապարակված տեղեկատվությունը, թե Հայաստանի կառավարությունը իբր մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը հրապարակված կեղծ լուրը հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Dikgazete.com կայքում հրապարակվել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր ՀՀ Կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները։ Նշված պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։

Միաժամանակ, ուշագրավ է, որ տվյալ ապատեղեկատվությունը կառուցված է հստակ թիրախավորման տրամաբանությամբ՝ ուղղված հանրության կոնկրետ խմբերին։ Պատերազմի մասնակիցների սոցիալական և բարոյական կարգավիճակը հանրության համար բարձր զգայունություն ունեցող թեմա է, և նման բովանդակության ընտրությունը միտված է պետական ինստիտուտների և իշխանությունների քաղաքականության նկատմամբ անվստահության ձևավորմանը։

Տեղեկատվության տարածման շղթան վկայում է դրա համակարգված և կազմակերպված բնույթի մասին․ այն սկզբնապես հրապարակվել է անհայտ հարթակում, ապա արագ վերարտադրվել թուրքական և ադրբեջանական մի քանի լրատվամիջոցների կողմից, ակտիվորեն տարածվել X հարթակում՝ կասկածելի և փոխկապակցված օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև շրջանառվել ռուսական ծագման տելեգրամյան ալիքներով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս ապատեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ ընդդիմադիր որոշ շրջանակների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված տեղեկատվական սպառնալիքները առանձին դեպքերում համընկնում և լրացուցիչ ուժեղացվում են երկրի ներսում գործող որոշ քաղաքական դերակատարների միջոցով։

Վերոնշյալը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հստակ հատկանիշներ, ուստի զերծ մնացեք չստուգված տեղեկությունների տարածումից և մի նպաստեք ապատեղեկատվության վերարտադրմանը»,- գրել է Բաղդասարյանը։

 

Հայերեն English Español Русский

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը