Հայաստան

Հրշեջ-փրկարարները մարել են Ծաղկալանջի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Ծաղկալանջի տներից մեկում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 26-ին ժամը 00։31-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10, մարվել՝ 02։50-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և բաղդադե ծածկը՝ մասամբ, 2 սենյակները՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մնացած հատվածներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում