Եվրոպա

Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանին ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվություն է դիտվում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանին ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվություն է դիտվում

Վերջին օրերին ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվություն է դիտվում լեհական Ժեշուվ քաղաքի «Յասենկա» օդանավակայանում՝ Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիմնվելով Flightradar24 ծառայության տվյալների վրա։

Լեհաստանի Ժեշուվ քաղաքի «Յասենկա» օդանավակայանում գտնվում է արևմտյան ռազմական տեխնիկայի և զենքի՝ Ուկրաինա մատակարարման խոշորագույն կենտրոնը։ Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնության ավելի քան 95%-ն անցնում է այդտեղով։

Այսպես, վերջին երկու օրվա ընթացքում «Յասենկա» են ժամանել Լեհաստանի կառավարական երկու Boeing 737, Ատլանտայից ժամանած Boeing 747 բեռնատար ինքնաթիռ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Beechcraft C12 և չեխական Օստրավայից ժամանած SAAB 340 բեռնատար ինքնաթիռ։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում