Արթիկ համայնքն արդիականացնում է աղբահանության համակարգը. ձեռք են բերվել նոր աղբամաններ և տեխնիկա

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Արթիկ համայնքում շարունակվում են աղբահանության որակի բարձրացմանն ու սանիտարական մաքրման համակարգի արդիականացմանն ուղղված լայնածավալ աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից,  համայնքային միջոցների հաշվին զգալի ներդրումներ են կատարվել տեխնիկական պարկի թարմացման և գույքի ձեռքբերման ուղղությամբ՝ ձեռք են բերվել «HOWO» և «SHACMAN» մակնիշի նոր աղբատարներ։ Բացի այդ, 95 միլիոն 510 հազար դրամով գնվել է 1500 նոր, ժամանակակից պլաստմասե աղբաման։

2026 թվականի հունվարից համայնքի ամբողջ տարածքի աղբահանությունն իրականացնող «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում է նոր աղբամանների տեղադրման և հների փոխարինման գործընթացը։ Աշխատանքներն ընդգրկում են Արթիկ քաղաքը և համայնքի բոլոր 23 գյուղերը։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար