Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Սույն թվականի մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հայերեն English Español فارسی Русский Türkçe