Իրան

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին

1 րոպեի ընթերցում

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները հարվածներ հասցնի իր էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես ավելի վաղ սպառնացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան թիրախ»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար՝ շեշտելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ սկսելով ամենամեծից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում