Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանում հրթիռային օբյեկտներին ուղղված նոր հարվածների մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանին՝ թիրախավորելով Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային օբյեկտները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցվել տասնյակ թիրախների։ Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնական համալիրը, որն օգտագործվում է բալիստիկ հրթիռների բաղադրիչների արտադրության և մշակման համար, հրթիռների պահեստամասերի պահեստը, Իրանի պաշտպանության նախարարության համալիրը, որտեղ արտադրվում էր հրթիռային վառելիք և բալիստիկ հրթիռների պահեստամասերի գործարանը։