Եվրոպա

Ամերիկյան ուժերի ներկայությունը Լեհաստանում վճռորոշ է զսպման համար. Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ուժերի ներկայությունը Լեհաստանում վճռորոշ է զսպման համար. Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար

ԱՄՆ-ի զրահատանկային բրիգադների ներկայությունը Լեհաստանում վճռորոշ նշանակություն ունի զսպման համար, ընդ որում, Եվրոպան ունակ չի լինի ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը մինչև 2035 թվականը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

«Այս երկու զրահատանկային բրիգադները կարևոր նշանակություն ունեն զսպման մեր ներկա գործառույթի համար», - Գրինկևիչի խոսքերն են մեջբերել լեհական ԶԼՄ-ները։

Նա նաև ասել է, որ այժմ «խորհուրդ չի տալիս որևէ փոփոխություն կատարել Եվրոպայում ԱՄՆ զորքերի տեղակայման հարցում»։

Գրինկևիչը հիշեցրել է, որ «դաշինքի առջև ներկայում ծառացած խնդիրը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից ավելացված ծախսերն իրական ռազմական կարողությունների վերածելն է»։

Նրա գնահատմամբ, «Եվրոպան չի կարողանա լիովին ստանձնել մայրցամաքի պաշտպանության պատասխանատվությունը մինչև 2035 թվականը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում