Կամո բնակավայրում շուտով 24-ժամյա ջրամատակարարում կապահովվի

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում շուտով 24-ժամյա ջրամատակարարում կլինի։ Ախուրյանի համայնքապետարանը «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության» (ACTED) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ 2026 թվականին կիրականացնի «Աղբյուրից մինչև ծորակ. Շիրակի մարզի Կամո բնակավայրում անվտանգ և կայուն խմելու ջրի հասանելիության ապահովում» ծրագիրը։

Ինչպես  «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, ծրագիրը քննարկվել է համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, ծրագրի ղեկավար Մարգարիտա Հակոբջանյանի և թիմի ղեկավար Ռամի Ալնատուրի հանդիպման ընթացքում։

Նախագծի շրջանակներում կիրականացվեն ջրավազանների և սնող ջրագծերի կառուցման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։ Ծրագրի  ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն ՀՀ դրամ, որը համաֆինանսավորվելու է Ախուրյանի համայնքապետարանի և SICASIL-ի կողմից։ Աշխատանքների ավարտին Կամո բնակավայրում կհաստատվի շուրջօրյա ջրամատակարարում։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ գործակցության համար, իսկ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ համայնքի զարգացման։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար