ԱՄՆ-ն քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր զինվորների տեղակայման հարցը. Reuters

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայելու հարցը, քանի որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ իրենց ռազմական արշավի հնարավոր հաջորդ քայլերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի և թեմային ծանոթ երեք անձանց։

Նշվում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է գործողությունների ընդլանումը, հետևաբար, զորքերի տեղակայումը կարող է Թրամփին լրացուցիչ տարբերակներ տրամադրել։

Այդ տարբերակները ներառում են Հորմուզի նեղուցով նավթատար լցանավերի անվտանգ անցման ապահովումը: Ըստ աղբյուրների՝ այս առաքելությունը հիմնականում կիրականացվի ռազմաօդային և ռազմածովային ուժերի միջոցով: Սակայն նեղուցի անվտանգության ապահովումը կարող է նաև նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գծում, ասել են չորս աղբյուրներ, այդ թվում՝ երկու ամերիկացի պաշտոնյաներ:

Թրամփի վարչակազմը նաև քննարկել է Իրանի նավթի արտահանման գլխավոր կենտրոն հանդիսացող Խարգ կղզի ցամաքային ուժեր ուղարկելու տարբերակներ, ասել են թեմային ծանոթ երեք անձինք և երեք ամերիկացի պաշտոնյաներ: Պաշտոնյաներից մեկն ասել է, որ նման գործողությունը շատ ռիսկային կլինի. Իրանի հրթիռները և անօդաչու թռչող սարքերը կարող են հասնել կղզի:

ԱՄՆ-ն մարտի 13-ին հարվածներ է հասցրել Խարգ կղզում տեղակայված ռազմական թիրախներին։

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները նաև քննարկել են ամերիկյան ուժեր տեղակայելու հարցը՝ բարձր հարստացված ուրանի պաշարները հսկելու համար։ Այնուամենայնիվ, Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ առայժմ ցամաքային ուժեր Իրան ուղարկելու մասին որոշում կայացված չէ, սակայն նախագահ Թրամփը ոչ մի տարբերակ չի բացառում։

Հաջորդ շաբաթ Մերձավոր Արևելք կհասնի 2000 ծովային հետևակայինից բաղկացած ստորաբաժանում։

Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնն ավելի քան 7800 հարված է հասցրել և վնասել կամ ոչնչացրել է ավելի քան 120 իրանական նավ։ Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 13-ի, 200-ը վիրավորվել է։

Իրանում ամերիկա-իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելում զոհվել է 14 մարդ։

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից