Զելենսկին Իսպանիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր է ստորագրել

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակցություններ են վարել Մադրիդի Մոնկլոա պալատում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Սանչեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շեղի Իսպանիայի ուշադրությունն Ուկրաինային աջակցելուց։

«Մենք չենք կարող ժխտել, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը մոնոպոլիզացնում է քննարկումը, և այդ պատճառով ես ցանկանում եմ Ուկրաինայի կառավարությանն ասել, որ ոչինչ և ոչ ոք չի ստիպի մեզ մոռանալ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում», - ասել է վարչապետը։

«Մենք կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել ուկրաինացի ժողովրդին», - հավելել է նա։

Բանակցությունների շրջանակում Ուկրաինան և Իսպանիան ստորագրել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական համագործակցության վերաբերյալ կառավարական համաձայնագիր, ինչպես նաև Իսպանիայում համատեղ արտադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր։

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զենք արտադրողները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել իսպանական Sener Aerospace & Defence ինժեներական և տեխնոլոգիական խմբի հետ։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի ՀՕՊ համակարգի արտադրության և ամրապնդման հնարավորությունները։ ՀՕՊ-ի ամրապնդումը և կյանքերի պաշտպանությունը մեր գերակա խնդիրն է։ Մենք նաև հետաքրքրված ենք հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ նախագծերով։ Ուկրաինան ունի նոր մշակումներ և պատրաստ է դրանք ընդլայնել», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Լոնդոն, որտեղ հանդիպել է Չարլզ 3-րդ թագավորի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում