Իրան

Իրանի Լորեստան նահանգում 7 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իրանի Լորեստան նահանգում 7 մարդ է զոհվել

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների թիրախում են հայտնվել Լորեստան նահանգի Դորուդ քաղաքի խիտ բնակեցված թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 56 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով նահանգի անվտանգության գծով փոխնահանգապետին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում