Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում դիվանագիտական ​​թաղամասին մոտեցող երկու դրոն է ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում դիվանագիտական ​​թաղամասին մոտեցող երկու դրոն է ոչնչացվել

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Ռիադի դիվանագիտական ​​թաղամասին մոտեցող երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտի 18-ին հայտնել էին նաև բալիստիկ հրթիռ ոչնչացնելու մասին։ Դրա բեկորներն ընկել էին Արքայազն Սուլթան ավիաբազայի մոտ, բայց որևէ վնաս չէին պատճառել։

ՊՆ-ից հայտնել էին նաև երկրի այլ հատվածներում ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում