Մեկնարկել է «Ռոբոտների հաքաթոն»-ը. 36 թիմ Հայաստանի բոլոր մարզերից կմրցի նորարարական նախագծերով

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած «Ռոբոտների հաքաթոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Եռօրյա միջոցառման նպատակն է խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումը, ինչպես նաև ձևավորել նորարարական մտածողություն և խրախուսել թիմային աշխատանքը։

Մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և նորարարական լուծումների կյանքի կոչման համատեքստում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների ներուժի բացահայտմանը և ստեղծում հարթակ՝ գիտելիքն ու գաղափարները գործնական արդյունքների վերածելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով աշխատաշուկայի ժամանակակից միտումներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական բանականության դարաշրջանում միայն ծրագրավորման պարզ հմտություններն այլևս բավարար չեն։ Այսօր առավել կարևոր են ճարտարագիտական հիմնարար գիտելիքները, մաթեմատիկայի և ֆիզիկայի խորքային իմացությունը։ Նա նաև ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները հիանալի հնարավորություն են այդ կարողությունները զարգացնելու, ամուր հիմքեր դնելու ապագա խոշոր նախագծերի իրականացման և մասնագիտական համագործակցության ձևավորման համար։

Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ընտրվել է 36 թիմ՝ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։ 

Հաքաթոնի ընթացքում մասնակիցներն աշխատելու են տարբեր ինժեներական խնդիրների լուծման ուղղությամբ՝ առաջարկելով նորարարական և կիրառելի գաղափարներ։  Թիմերի աշխատանքները գնահատելու են ոլորտի առաջատար մասնագետները։ Մասնակիցների հետ կաշխատեն նաև փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու դրանց տեխնիկական իրագործմանը։ 

 

Հայերեն

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը