Մշակույթ

Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն Հայաստանում

ՀՀ կառավարության կողմից աճուրդներով ձեռք բերված 1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը և Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն օրերս արդեն կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում և Ազգային պատկերասրահում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Նախարարն ասաց, որ իրենց աշխատանքները ներառում են նաև հայկական մշակութային արժեքների ձեռքբերում և վերադարձ ՀՀ: Նախորդ տարի ավելի քան 300 մլն դրամ են տրամադրել այդ ուղղությամբ:

«Օրերս արդեն մեր հանրությունը կկարողանա տեսնել պետության կողմից ձեռքբերված միջնադարյան հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, ինչպես նաև Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը, որոնք կհանգրվանեն պատկերասրահում և պատմության թանգարանում»,-ասաց Անդրեասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում