Հայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Նախորդ տարի մի կարևոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով ենք օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացրել: Սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90  տոկոսով, իսկ 2021-ի նկատմամբ՝ օտարերկրյա դիմորդների թվաքանակն ավելացել է 67 տոկոսով: Սա նշանակում է՝ եթե գործիքակազմերը համապատասխան են և հարմար են, ապա մեծացնում է գրավչությունը»,-ասաց նախարարը:

2025-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 10 հազար 970 առաջին կուրսեցի, որոնց 59 տոկոսը ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ուղղություններով է: 

Նախարարը հիշեցրեց, որ գերակա ուղղություններով կրթաթոշակային ծրագրեր ունեն: Դրանով պայմանավորված՝ տեսնում են այդ ուղղություններում ուսանողների թվի էական աճ: 

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ