Եվրոպա

Հունգարիան կարգելափակի Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները, քանի դեռ «Դրուժբա»-ով նավթ չի մատակարարվում

2 րոպեի ընթերցում

Հունգարիան կարգելափակի Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները, քանի դեռ «Դրուժբա»-ով նավթ չի մատակարարվում

Հունգարիան կշարունակի արգելափակել Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի հաստատումը, քանի դեռ չեն վերսկսվել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովին ժամանելիս:

«Մեր դիրքորոշումն անսասան է և հստակ, և կարծում եմ՝ հեշտ հասկանալի։ Քանի դեռ ուկրաինացիներն այդպես են վարվում մեզ հետ, քանի դեռ նրանք չեն վերսկսում նավթի մատակարարումները քաղաքական պատճառներով և քանի դեռ նրանք փորձում են նավթի մատակարարման ճգնաժամ առաջացնել Հունգարիայում, ապա այս ամենը չի քննարկվում: Մենք չենք քվեարկի 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի կամ Ուկրաինայի համար որևէ այլ ֆինանսական աջակցության օգտին, ոչ էլ կհաստատենք պատժամիջոցների 20-րդ փաթեթը, իսկ ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա նրանք կարող են պարզապես մոռանալ այդ մասին։ Այսպիսին է մեր դիրքորոշումը», - Սիյարտոյի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Նա նշել է, որ Հունգարիան չի ցանկանում, որ միայն Խորվաթիան նավթ մատակարարի իրենց, քանի որ չի ցանկանում կախված լինել միայն մեկ խողովակաշարից:

Հունգարիան և Սլովակիան Ուկրաինային մեղադրում են «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները քաղաքական պատճառներով չվերսկսելու համար: Ուկրաինան հայտարարում է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում