ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱԹՍ-երի հարվածներից հրդեհվել են միջազգային բանկի մասնաճյուղերը․ լրատվամիջոց
1 րոպեի ընթերցում

Դուբայում և Մանամայում անօդաչու թռչող սարքերի գրոհների են ենթարկվել ամերիկյան Citigroup Inc. ֆինանսական հսկային պատկանող Citibank միջազգային դրամատան մասնաճյուղերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Հարվածների հետևանքով բանկի մասնաճյուղերում հրդեհներ են բռնկվել։ Տարածաշրջանում արևմտյան ֆինանսական հաստատություններին հարվածելու վերաբերյալ Իրանի նախազգուշացումից հետո Citibank-ը հայտարարել էր ԱՄԷ-ում գործող իր գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Associated Press-ի ստացված հայտարարությունում վարկային կազմակերպությունը նշել է, որ որոշումը կայացվել է «հաշվի առնելով երկրում փոփոխվող իրավիճակը»։ Reuters-ի տեղեկություններով՝ բանկը սկսել է տարհանել Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնում գործող գլխամասային հիմնարկի և նույն քաղաքի Ուդ Մեթա շրջանում գտնվող մասնաճյուղի աշխատակիցներին։ Գործելու է կազմակերպության միայն մեկ մասնաճյուղ։