ՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու իր որոշումը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակ»-ի յոթ երկրներից վեցը դեմ են ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ քայլին գնաց Իրանի դեմ սկսված պատերազմից հետո՝ գների կտրուկ աճի ֆոնին համաշխարհային մատակարարումը մեծացնելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի առաջնորդները նշել են, որ կօգտագործեն Սպիտակ տան հետ իրենց հաղորդակցության ուղիները, որպեսզի համոզեն Թրամփին վերանայել իր որոշումը։

Եռյակը վերահաստատել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի՝ Ուկրաինայում պատերազմի և համաշխարհային անվտանգությանը ներկայացվող ավելի լայն սպառնալիքի պատճառով Կրեմլի վրա առավելագույն ճնշումը մնում է անհրաժեշտ։

«Յոթից վեցը հստակ կարծիք հայտնեցին, որ մենք չպետք է վերացնենք հակառուսական պատժամիջոցները: Մենք մի փոքր զարմացանք՝ իմանալով, որ ամերիկյան կառավարությունը այլ որոշում է կայացրել», - ասել է Մերցը։

Առաջնորդները համաձայնել են, որ Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման հետ կապված՝ Կրեմլի վրա ճնշումը պետք է պահպանվի առավելագույն մակարդակով, որպեսզի Ռուսաստանը համաշխարհային նավթային շուկաներ վերադառնալուց օգուտներ չստանա։

 

 

 

Հայերեն English Русский

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել